Սիյարտոն Հունգարիայում կայանալիք գագաթնաժողովի վերաբերյալ բանակցություններ է վարել Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ Հունգարիայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Նա այս մասին հայտարարել է իր Facebook-ի էջում։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել մարտադաշտում. խաղաղությանը կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։ Հետևաբար, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ են և շուտով կարող են անձամբ հանդիպել»,- նշել է Սիյարտոն։
Նա ընդգծել է, որ Հունգարիան պատրաստ է հյուրընկալել գագաթնաժողովը և Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներին ապահովել բոլոր պայմանները հաջող բանակցությունների համար, «որպեսզի խաղաղությունը վերադառնա Եվրոպա»։
«Երեկ ուշ երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի և Ռուսաստանի պետքարտուղար Սերգեյ Լավրովի հետ, և մենք սկսել ենք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները», - գրել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան