315 մլն դրամ է ծախսվում էս մանկապարտեզի վրա, սե՞նց են սարքում, ուրեմն կհայտնվեն սև ցուցակում․ Լոռու մարզպետ (տեսանյութ)
ՏեսանյութերԼոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել, կից գրել. «110 երեխա 15 ամիս սպասում է Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի բացմանը։
Հիմնանորոգումն արվել է թերություններով, աշխատանքը չի ընդունվել։ Շինարարին մինչև նոյեմբերի 1-ը ժամանակ եմ տվել թերությունները վերացնելու համար, այլապես ընկերությունը հայտնվելու է սև ցուցակում։
Ծնողներին խոստանում եմ` մանկապարտեզը սեղմ ժամկետում գործելու է»։
Տեսանյութում նա շինարարական ընկերության ղեկավարին նկատողություն է տալիս. «315 մլն դրամ է ծախսվում էս մանկապարտեզի վրա, իրանք իրանց տները որ սարքում են, սե՞նց են սաքրում, ոչ մի դեպքում, դե ուրեմն կհայտնվեն սև ցուցակում»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել