Tomahawk-ը չի փոխի իրավիճակը մարտի դաշտում․ Պուտինը՝ Թրամփին
Ռուսաստան
Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ շոշափվել է Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման խնդիրը։ Այս մասին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է RBC-ն:
«Վլադիմիր Պուտինը կրկնել է իր թեզն այն մասին, որ Tomahawk-ը չի փոխի իրավիճակը մարտի դաշտում, սակայն մեր երկու երկրների հարաբերություններին այդ ամենը էական վնաս կհասցնի, էլ չեմ ասում խաղաղ կարգավորման հեռանկարների մասին», - ասել է օգնականը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Թրամփը հետաձգելու է Tomahawks-ի վերաբերյալ որոշումը մինչև Պուտինի հետ հայտարարված հանդիպումը, Ուշակովն ասել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է հաշվի առնել այն նկատառումները, որոնք Պուտինը հայտնել է զրույցի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)