Նարիշկինը նախազգուշացրել է Tomahawk-ն Ուկրաինային հանձնելու հետևանքների մասին
Ռուսաստան
Ռուսաստանը ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր մատակարարումներն Ուկրաինային կգնահատի որպես թշնամական քայլ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների կողմից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է Lenta-ն։
Միևնույն ժամանակ, Արտաքին հետախուզության ծառայության տնօրենն ընդգծել է, որ նման քայլը էապես կբարձրացնի անվտանգության ոլորտում ռիսկերը ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Նարիշկինը նաև նշել է, որ Tomahawk-ն Ուկրաինային մատակարարելու հարցը բարձրացվել է հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում:
«Հարցը, համենայնդեպս, մասամբ քննարկվել է երեկ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի ժամանակ», - ասել է պաշտոնյան:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)