Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը դատապարտվել է ազատազրկման
Աշխարհ
ՌԴ Սմոլենսկի դատարանը ադրբեջանցի գործարար և Սմոլենսկի մարզի Ազգային կոնգրեսի առաջնորդ Ֆաիկ Ալիևին դատապարտել է 4 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում և նշանակել 8,4 միլիոն ռուբլու տուգանք՝ էներգետիկ ընկերություններին կաշառելու համար։
Դատարանի տվյալներով՝ Ալիևը 846,500 ռուբլի է վճարել «Պրեստիժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի էլեկտրաէներգիայի իրական ծախսերը թաքցնելու համար։ Չվճարված էլեկտրաէներգիայի վճարը կազմել է գրեթե մեկ միլիոն ռուբլի։
Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն