Եվրոպան ցանկանում է համագործակցել թալիբների հետ
Վերլուծական
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը Եվրամիությունում առաջինն է որոշել անմիջականորեն համագործակցել այնտեղ չճանաչված «Թալիբան» շարժման հետ, և Գերմանիայում կարծում են, որ միավորման մյուս երկրները կհետևեն այդ օրինակին: Այս մասին հայտնում է Politico-ն։
Մասնավորապես, Բեռլինը ուղիղ բանակցություններ է սկսել թալիբների հետ ավիաչվերթների ավելացման համար և թույլ է տվել նրանց աշխատել Գերմանիայում Աֆղանստանի հյուպատոսությունում:
«Մոտ ժամանակներս մենք համաձայնության կհասնենք, որը թույլ կտա կանոնավոր չվերթներով մարդկանց վերադարձնել հայրենի Աֆղանստան», - հայտարարել Է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը: Նշվում է, որ Ավստրիան և Բելգիան ԵՄ այն երկրների շարքում են, որոնք մատնանշում են Բեռլինի մոտեցումը որպես օրինակելի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան