Զելենսկին զարմացած է, որ Թրամփը պլանավորում է հանդիպել Պուտինի հետ. Axios
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի և Բուդապեշտում հանդիպելու համաձայնության մասին հայտարարությունը անակնկալ էր Վաշինգտոն ժամանած Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու համար, հաղորդում է Axios-ը։
Պարբերականը նշում է, որ Զելենսկին շատ լավատեսորեն էր տրամադրված Թրամփի հետ իր առաջիկա հանդիպման և ԱՄՆ-ի կողմից Կիևին Tomahawk հրթիռներ փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ։
Էնդրյուսի ռազմաօդային բազայում վայրէջք կատարելուց հետո ուկրաինական պատվիրակությունը «զարմացած էր Թրամփի հայտարարությունից»։
Պարբերականը ընդգծում է, որ Զելենսկին նաև նախատեսում է ԱՄՆ-ում հանդիպել ամերիկյան խոշոր պաշտպանական ընկերությունների՝ Raytheon-ի և Lockheed Martin-ի ղեկավարների հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան