Իսպանիայում Mango-ի հիմնադրի որդուն կասկածում են հոր սպանության մեջ
Աշխարհ
Իսպանական Mango հագուստի ցանցի հիմնադիր Իսակ Անդիչի որդին կասկածվում է հոր սպանության մեջ։ Անդիչը մահացել էր 2024 թվականի դեկտեմբերին` ժայռից ընկնելու հետևանքով, հաղորդում է Pais-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ Անդիչի մահվան գործը փակվել էր, սակայն մարտին ստացվել էր հետաքննությունը վերսկսելու հրաման։ Սա որոշվել է ձեռնարկատիրոջ մահվան հանգամանքները պարզելու համար, որին մահվան օրը զբոսանքի էր ուղեկցել որդին` Ջոնաթանը։
Հրապարակումը ընդգծում է, որ հետաքննությունը խիստ գաղտնիության պայմաններում վարում է Բարսելոնայի Մարտորելի դատարանը։ Ներկայումս Ջոնաթան Անդիչի դեմ որևէ համոզիչ ապացույց չկա, սակայն ոստիկանությունը կասկածներ ունի նրա հակասական հայտարարությունների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր