ԵԱՀԿ գործող նախագահը խախտել է դիվանագիտական նորմերը․ Վրաստանի վարչապետ
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել որևէ երկրում, այդ թվում՝ Ֆինլանդիայում անօրինական հանրահավաքների, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Ես չգիտեմ՝ նա ինձ հրավիրում է անօրինական հանրահավաքի, թե ոչ, դա նրա գործն է, բայց ես չեմ պատրաստվում մասնակցել որևէ երկրում, այդ թվում՝ Ֆինլանդիայում անօրինական հանրահավաքների», - ընդգծել է նա՝ մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին ուղղված հրավերը՝ այցելել Ֆինլանդիա և «մասնակցել իր ընտրած ցանկացած ցույցի»։
Կոբախիձեն նշել է, որ ԵԱՀԿ հովանու ներքո Վրաստան ժամանած Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը խախտել է դիվանագիտական նորմերը և իր գործողություններով միջամտել է երկրի ներքաղաքական գործընթացներին։
Կոբախիձեն ավելի վաղ չեղարկել էր Վալտոնենի հետ հոկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպումը՝ Վրաստան կատարած այցի ընթացքում անօրինական հանրահավաքին մասնակցելու պատճառով։ Այնուհետև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա էր հղել ԵԱՀԿ քարտուղարությանը և մասնակից պետություններին, իսկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Վալտոնենին տուգանել էր 5000 լարիով (ավելի քան 1800 դոլար):


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան