Սերբիայի նախագահը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի սպասվող հանդիպումը
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ակնկալում է ճնշում Վաշինգտոնի, Բրյուսելի և Կիևի լիբերալ ուժերի կողմից՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը խափանելու համար: Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Ես առաջիկա օրերին լուրջ ճնշում եմ սպասում, այսպես կոչված, «լիբերալ, ձախակողմյան Ամերիկայի» և եվրոպական երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից՝ Բուդապեշտում նման գագաթնաժողովի ընդհանրապես անցկացմանը խոչընդոտելու համար: Ես ակնկալում եմ, որ սա կսկսվի այսօր և առաջիկա օրերին», - ասել է Վուչիչը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան