ԱՊՀ անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարները Սամարղանդում հուշագիր են ստորագրել
Աշխարհ
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարները հուշագիր են ստորագրել, որում հաստատվել է փոխգործակցության և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ պետական շահերը պաշտպանելու և արտաքին ազդեցությունից անվտանգությունն ապահովելու համար:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի կենտրոնը Սամարղանդում ԱՊՀ հետախուզական ծառայությունների ղեկավարների 21-րդ նիստից հետո:
Հայտարարության համաձայն՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան