Հունգարիան երաշխիքներ է տվել Պուտինին
Համաշխարհային Մամուլ
Հունգարիան հարգանքով կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա այցելի գագաթնաժողովին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է РБК-ն։
Նա նշել է, որ Պուտինը կկարողանա մուտք գործել և լքել Հունգարիան առանց խոչընդոտների։
«Իհարկե, մենք՝ Բուդապեշտում, պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի ԱՄՆ և ՌԴ նախագահները կարողանան բանակցություններ վարել անվտանգ և հանգիստ միջավայրում։ Հունգարիան Եվրոպայի ամենաապահով երկիրն է և աշխարհի ամենաապահով երկրներից մեկը», - ասել է Սիյարտոն։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
«Մենք շուտով կտեղեկացնենք ձեզ Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ հեռախոսազրույցի մասին։ Պարոն Օրբանն ինքը նույնպես նշել է, որ մտադիր է խոսել Պուտինի հետ, և այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել», - ուրբաթ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան