Կրեմլում նշել են Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետները
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը Բուդապեշտում կարող է կայանալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Այն իսկապես կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ուշ», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, Պեսկովն ընդգծել է, որ երկու կողմերն էլ հասկանում են հանդիպման կարևորությունը ուկրաինական հակամարտության կարգավորման համար և չեն ցանկանում «հետաձգել այն»:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)