Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Օրբանի հետ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RBC-ն:
«Մենք հաղորդագրություններ կտանք, ինչպես սովորաբար անում ենք», - պատասխանել Է Պեսկովը Հունգարիայի վարչապետի հետ նախագահի զրույցի մանրամասների մասին թղթակցի հարցին:
Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի նախաձեռնողը հունգարական կողմն է եղել: «Օրբանը պատրաստակամություն է հայտնել պայմաններ ապահովել Բուդապեշտում ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի կազմակերպման համար», - ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան