Հասանովը ստուգել է ադրբեջանական բանակի մարտական պատրաստությունը
Աշխարհ
ԱԻլհամ Ալիևի հանձնարարությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստուգել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նախարարության ղեկավարությունը ստուգել է ծառայողական անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքի որակը։
Հաղորդվում է, որ Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել ձմեռային սեզոնի նախապատրաստման, ստորաբաժանումներում ծառայության և կենցաղային պայմանների բարելավման, զորքերի մարտական պատրաստվածության բարձրացման, զենքի և սարքավորումների սեզոնային պահպանման և անխափան մատակարարման ապահովման վերաբերյալ։ Բարձր գնահատելով անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը, Զաքիր Հասանովը հանդիպել է ծառայողական անձնակազմի հետ և քննարկել նրանց հետաքրքրող թեմաները։
Այնուհետև ադրբեջանցի նախարարը հանձնարարել է պաշտոնյաներին խստորեն պահպանել կարգապահության և անվտանգության կանոնները, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի առողջությանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան