Ինչ կլիներ Ուկրաինայի հետ, եթե Յանուկովիչը խեղդեր Մայդանը․ Ազարով
Աշխարհ
Ուկրաինայի ճակատագիրը բոլորովին այլ կերպ կդասավորվեր, եթե նախագահ Վիկտոր Յանուկովիչը քաջություն և քաղաքական կամք ունենար խեղդելու Մայդանը 2014 թվականին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխանցում է EADaily-ն։
Ընդ որում, նա խոստովանել է, որ պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ «Բայց միանգամայն պարզ է, որ եթե Մայդանի ամենասկզբում այն ցրվեր, իսկ հեղաշրջման կազմակերպիչները պատասխանատվության ենթարկվեին, ապա Ուկրաինան այժմ կշարունակեր զարգանալ այն նախագծով, որը մենք նախանշել էինք», - հայտարարել Է նախկին վարչապետը:
Նա հստակեցրել է, որ տվյալ նախագծի մեջ մտնում էր բազմավեկտոր համագործակցությունը, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ։ Ազարովը պնդում է, որ իր կառավարությունը մշակել է «համագործակցության հսկայական ծրագրեր», որոնց թվում միայն ներդրումային նախագծերը կազմել են 40 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան