Ադրբեջանը, հնարավոր է, «կայունացման ուժեր» ուղարկի Գազա․ ինչ է հայտնի
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին և ներկա պաշտոնյաները Politico-ին անանունության պայմանով հայտնել են, որ Ադրբեջանը, Ինդոնեզիան և Պակիստանը Գազայի հատվածում ապագա կայունացման ուժերի համար զորքեր տրամադրելու հիմնական հավակնորդներն են։
Պենտագոնի ներկայիս պաշտոնյայի խոսքով՝ ուժերի կազմի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և ոչ մի երկիր դեռևս հստակ պարտավորություն չի ստանձնել։ Նա նշել է, որ այս երեք երկրներն են ամենաշատը հետաքրքրություն հայտնել։
Թրամփի՝ 20 կետից բաղկացած Գազայի խաղաղության ծրագիրը կոչ է անում ԱՄՆ-ին համագործակցել արաբ և այլ գործընկերների հետ՝ ժամանակավոր կայունացման ուժեր տեղակայելու համար։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն տեղակայվի Գազայի հատվածում։
Այսպես կոչված միջազգային կայունացման ուժերը ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև պատերազմը դադարեցնելու և Գազայի մշտական ապառազմականացման ու վերակառուցման համար ճանապարհ հարթելու ծրագրի կարևորագույն բաղադրիչն են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան