Օքսանա Սամոիլովան առաջին անգամ մեկնաբանել է Ջիգանից ամուսնալուծվելու մասին լուրերը
Ժամանց
Օքսանա Սամոյլովան առաջին անգամ մեկնաբանել է Ջիգանից բաժանումը: «Օլգա Բուզովայի հարսնացուի երեկույթի» ժամանակ գործարար կինն ու մոդելը հաստատել է, որ ռեփերի հետ իր 17-ամյա հարաբերություններն ավարտվել են։
Սամոյլովան խոստովանել է, որ ամուսնալուծությունն իր համար հեշտ չի եղել: Նա նշել է, որ ամեն օր տարբեր կերպ է ապրում այն. կան պահեր, երբ ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, բայց հաճախ տխրությունը վերադառնում է: Օքսանայի խոսքով՝ այդքան երկար հարաբերությունների ավարտը անհնար է հանգիստ ընդունել:
Աստղը նաև արձագանքեց այն լուրերին, որ ամուսնալուծությունը PR հնարք էր՝ իրենց ռեալիթի շոուի վրա ուշադրություն գրավելու համար: Սամոյլովան ընդգծեց, որ նախագիծն իսկապես նկարահանվում է, բայց «արհեստական PR-ի կարիք չի լինի»:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան