ԱՄՆ-ը հայտնում է՝ Հնդկաստանը կտրուկ կրճատել է ռուսական նավթի ներմուծումը
Համաշխարհային Մամուլ
Reuters-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի նավթավերամշակող գործարանները վերջին շրջանում կեսովի կրճատել են ռուսական նավթի ներկրումը, հայտարարել է Սպիտակ տունը։ Սակայն Դելիի աղբյուրները շտապել են հերքել այս տվյալները՝ նշելով, որ նման հրահանգներ կառավարությունից չեն ստացել։
Վերլուծական ընկերություն Kpler-ի գնահատմամբ՝ իրականում Հնդկաստանի կողմից ռուսական նավթի ներմուծումը կարող է ավելանալ մինչև 20%՝ հասնելով օրական մոտ 1.9 միլիոն բարելի։ Նավթային առևտրում Ռուսաստանը մնում է Հնդկաստանի հիմնական մատակարարը՝ հատկապես այն բանից հետո, երբ արևմտյան երկրները հրաժարվեցին ռուսական մատակարարումներից։
Ամերիկյան կողմը փորձում է սահմանափակել Դելիի կախվածությունը ռուսական հումքից՝ այն դիտելով որպես առանցքային պայման նոր առևտրային համաձայնագրի համար։ Սակայն բանակցությունները փակուղի են մտել․ Վաշինգտոնը բարձր մաքսային տուրքեր է սահմանել հնդկական արտադրանքի նկատմամբ՝ չնայած վարչապետ Նարենդրա Մոդիի խոստմանը՝ կրկնապատկել ամերիկյան էներգակիրների գնումները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան