Պուտին–Թրամփ հանդիպումը անվանվել է «քաղաքական ապտակ» ԵՄ-ին
Համաշխարհային Մամուլ
Հունգարացի քաղաքական վերլուծաբան Դանիել Դեակը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը Բուդապեշտում հանդիսանում է «քաղաքական ապտակ» Եվրոպական միությանը և հունգարական ընդդիմությանը։ Այս մասին նա նշել է Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում։
Դեակի խոսքով՝ այս խաղաղության գագաթնաժողովը հաստատում է, որ Վիկտոր Օրբանի անկախ արտաքին քաղաքականությունը տվել է իր արդյունքը, և այն հակադարձում է Բրյուսելի այն քննադատություններին, թե Հունգարիան սխալ ուղղությամբ է շարժվում՝ չկտրելով կապերը Ռուսաստանի հետ։
Հանդիպումը կայանալու է երկու շաբաթից՝ Բուդապեշտում, որի նախաշեմին Պուտինն ու Թրամփը արդեն անցկացրել են երկու ժամ տևած հեռախոսազրույց։ Սպիտակ տան տվյալներով՝ այդ խոսակցության ընթացքում կողմերը «հասել են զգալի առաջընթացի»։


















































Ամենադիտված
Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ