Քրիստինա Օրբակայտեն քննադատության է ենթարկվել Իսրայելում տեղի ունեցած համերգից հետո
Աշխարհ
Ռուս երգչուհի Քրիստինա Օրբակայտեն հանդես է եկել Իսրայելի Աշդոդ քաղաքում՝ «Ծովի ձայներ» փառատոնի շրջանակում, սակայն նրա ելույթը հարուցել է դիտողների դժգոհությունը, գրում է «Страсти» կայքը։
Համերգը կայացել է սեպտեմբերի 18-ին, որտեղ Օրբակայտեն կատարել է ոչ միայն սեփական երգերը, այլև մոր՝ Ալլա Պուգաչովայի հիթերից։ Սակայն հանդիսատեսը նշել է, որ երգչուհուն բավարար վոկալ ուժ չի հերիքել, հատկապես «Все сначала» երգի ժամանակ՝ ընդգծելով, որ նա հաճախ էր շնչահեղձ լինում բեմում։
Սա առաջին դեպքը չէ, երբ Օրբակայտեի ելույթները քննադատության են արժանանում՝ համեմատվելով մոր աստղային կարիերայի հետ։ Նույն հրապարակման մեջ հիշեցվում է նաև դերասանուհի Յանա Պոպլավսկայայի հայտարարությունը, ըստ որի՝ ռուսական արդարադատությունը «կույր և անբարոյական» է Ալլա Պուգաչովայի նկատմամբ, քանի որ նրան դեռևս չեն ներառել «օտար գործակալների» ցանկում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան