«Գազպրոմ»-ի ֆինանսական վիճակը կայուն և վստահելի է. Միլլեր
Ռուսաստան
«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունը գտնվում է կայուն և վստահելի ֆինանսական դրության մեջ, քանի որ իր ծախսերի մեծ մասը ֆինանսավորվում է սեփական օպերացիոն միջոցներից։ Այդ մասին նա ասել է «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ փոխանցում է ТАСС-ը։
Միլլերի խոսքով՝ ընկերությունն ունի նաև վարկային ծրագրեր, ինչպես բոլոր խոշոր միջազգային կորպորացիաները, սակայն դրանց կառուցվածքը չի ազդում ընդհանուր ֆինանսական կայունության վրա։ Նա ընդգծել է, որ «Գազպրոմ»-ի եկամուտների և ծախսերի բալանսը խոսում է կառույցի արդյունավետ աշխատանքի մասին։
Ըստ Forbes-ի՝ «Գազպրոմ»-ը մնում է Ռուսաստանի ամենամեծ պարտք ունեցող ընկերությունը՝ 2025-ի կեսերին ունենալով շուրջ 5,79 տրիլիոն ռուբլու պարտավորություններ։ Սակայն ընկերության չափերի համեմատ այդ բեռը գնահատվում է չափավոր։ 2024-ին ընկերությունը ստացել է 1,219 տրիլիոն ռուբլու մաքուր շահույթ, իսկ EBITDA ցուցանիշը 9 ամսում աճել է 37%-ով՝ հասնելով 2,1 տրիլիոնի, ինչն էլ հաստատում է նրա ֆինանսական կայունությունը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)