Պակիստանն ու Աֆղանստանը համաձայնել են երկարաձգել հրադադարը․ Reuters
Աշխարհ
Պակիստանը և Աֆղանստանը համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը մինչև Դոհայում նախատեսված բանակցությունների ավարտը, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով Պակիստանի անվտանգության ուժերի երեք և Աֆղանստանի թալիբների մեկ աղբյուրի։
«Պակիստանը և Աֆղանստանը ուրբաթ օրը համաձայնության եկան երկարաձգել 48-ժամյա հրադադարը մինչև Դոհայում նախատեսված բանակցությունների ավարտը», -հաղորդել է գործակալությունը։
Աղբյուրների համաձայն՝ պակիստանյան պատվիրակությունն արդեն ժամանել է Դոհա, իսկ աֆղանական պատվիրակությունը նախատեսվում է ժամանել Կատարի մայրաքաղաք շաբաթ օրը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր