Թուրքիան պատրաստ է վերականգնել Ուկրաինայի ենթակառուցվածքները․ Ֆիդան
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է պարտավորություն ստանձնել Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման համար, սակայն առաջին առաջնահերթությունը հրադադարն է։
«Ուկրաինայում հակամարտության ազդեցությունը Եվրոպայի և աշխարհի տնտեսությունների վրա օրեցօր աճում է, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում։ Ուկրաինայի ենթակառուցվածքները ոչնչացվել են։ Մենք՝ որպես Թուրքիա, պատրաստ ենք հանձնառություն ստանձնել դրա վերականգնման համար, բայց դրա համար նախ պետք է հրադադար կնքվի», - ասել է Ֆիդանը Անկարայում իր գերմանացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)