«Երկիր». Դռնեդուռ են ընկել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հունվարի 22-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արևմտյան թաղամասի բազմահարկ շենքերի բնակիչները գիշերային այցելուներ են ունեցել, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ:
Երբ բնակիչներից մեկը փորձել է ճշտել, թե ինչու են ստուգում անձնագրերը, այն էլ՝ այդ ուշ ժամին, անսպասելի հյուրերը պատճառաբանել են, թե ցանկանում են պարզել անձնագրերի վավերականությունը: Բացի դրանից՝ նրանք գրանցել են բնակիչների անձնագրային տվյալները:
Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ գործընթացի հետևում կանգնած է այդ ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ)»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ