Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը երկկողմանի կլինի, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
«Հավանաբար դա երկկողմանի հանդիպում կլինի, բայց Զելենսկին կապի մեջ կլինի», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է եռակողմ հանդիպում, որի ժամանակ ԱՄՆ-ն միջնորդի դեր կստանձնի:
Թրամփը նաև Հունգարիան անվտանգ երկիր է անվանել Պուտինի հետ հանդիպման համար: Ընդ որում, նա հայտարարել է, որ իրեն դուր է գալիս վարչապետ Վիկտոր Օրբանը։
ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել ուկրաինական կարգավորման հաջողության հարցում ՝ կարծիք հայտնելով, որ իրադարձությունները «բավականին լավ են զարգանում»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան