Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա Այգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Գերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. Փեզեշքիան Կդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ 10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ 

«Ամեն օր իր մասին հիշողություններով և կարոտով ենք ապրում». Կարեն Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենը շատ չարաճճի, աշխույժ երեխա էր։ Շատ էր սիրում կենդանիներ։ Հիմնականում սիրում էր շուն պահել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարինեն՝ Կարենի քույրը։ Նա հավելում է՝ եղբոր տարերքը սպորտն էր. «Փոքր տարիքից սպորտի է հաճախել, զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով»։

Կարենը ծնունդով Վարդենիսից է։ Սովորել է Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում։ «Դպրոցին զուգահեռ սպորտով էր զբաղվում։ Արդեն հասցրել էր մրցույթների մասնակցել։ 2005 թվականին Լեհաստանում կայացած մրցումներից վերադարձավ ոսկե մեդալով»։

Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ուսումը շարունակում է մայրաքաղաքում՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Երբ հարցնում եմ Կարենի՝ դպրոցական սիրելի առարկայի մասին, քույրիկն արձագանքում է՝ եղբայրը շատ էր սիրում «Պատմություն» առարկան, երազում էր իրավաբան դառնալու մասին. «Որոշել էր սպորտն ու իրավաբանությունը համատեղել»։

2020 թվականի հունվարի 9-ին Կարենը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ Մարինեն ասում է՝ եղբայրը մեծ սիրով է մեկնել ծառայության։ «Համավարակի շրջանն էր, այնքան էր ուզում արձակուրդ գալ, բայց, բնականաբար, չէր կարող։ Միշտ հարցնում էր, թե երբ է ավարտվելու համավարակը։ Սեպտեմբերն էր, զանգահարեց, ասաց, որ իրենց զորամաս մասնագիտական խումբ է այցելել, մարզիկ ծառայողներից ոմանց տեղափոխելու են Նուբարաշենի զորամաս։ Ոգևորված պատմում էր, որ իքս քանակով ձգում վարժություն է կատարել։ Ասում էր. «Եթե արձակուրդ էլ չգամ, արդեն դուք կգաք ինձ մոտ»։ Բայց սեպտեմբերի 26-ին բարձրացավ դիրքեր։ Ծառայության ընթացքում երկրորդ անգամ էր դիրք բարձրանում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ օրը երեկոյան ժամը յոթի մոտակայքում իր հետ խոսել եմ։ Հարցրեցի՝ հո չես վախենում, արձագանքեց՝ ի՞նչ վախենալ։ Որևէ անհանգստություն, լարվածություն իրենից չէր զգացվում։ Սեպտեմբերի 28-ին էլ մայրիկի հետ է խոսել, և վերջ։ Այդ օրվանից իրենից բացարձակ տեղեկություն չենք ունեցել»։

Մարինեն ասում է՝ պատերազմական օրերի մասին իրենց ունեցած տեղեկությունները շատ չեն։ «Իր հետ ծառայող մի տղայի հետ կարողացանք կապ հաստատել։ Նա հորեղբորս ասել էր՝ Կարենին մի փնտրեք, որովհետև ես իրեն տեսել եմ ընկած, հագին էլ կապույտ վերնահագուստ էր»։ Հավանաբար, ծառայակից ընկերն ընտանիքին հուշել է՝ Կարենին պետք է փնտրել զոհվածների, ոչ թե ողջերի մեջ։

Կարենն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում։ Զոհվելու օրը նշված է դատաբժշկական փորձաքննության մեջ։ «Երբ գնացել ենք դիահերձարան, իր մարմինն անճանաչելի է եղել։ ԴՆԹ հետազոտության պատասխաններով գիտենք, որ նա է»։ Կարենի «վերադարձը» տուն շուտ է տեղի ունեցել։

Երբ հարցնում եմ ապրելու ուժի մասին, Մարինեն արձագանքում է՝ դժվար է այդ հարցին պատասխանելը։ «Բարդ հարց է։ Ամեն օր իրեն հիշելով ենք ապրում։ Երևի անգամ կարող եմ ասել, որ ուժ տվող ոչինչ էլ չկա, ուղղակի համակերպվում, ապրում ես՝ կարոտելով, իր մասին հիշողություններով»։

Հ. Գ. - Կարեն Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Ամենադիտված