Արեգակի վրա մի քանի ժամվա ընթացքում երկու գիսաստղ է այրվել
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի մամուլի ծառայության տվյալներով՝ Արեգակի վրա երկու գիսաստղ այրվել են միմյանցից մի քանի ժամվա տարբերությամբ։
Գիտնականների կարծիքով՝ գիսաստղերը առաջացել են Արեգակնային համակարգի ձևավորման ընթացքում առաջացած գազային և փոշու ամպից։ Հաղորդվում է, որ այս օբյեկտները համարվում են ամենահին հայտնի մարմիններից, և որոշները կարող են ավելի հին լինել, քան Արեգակն ինքը։
Նշվում է, որ երկու այրված գիսաստղերը, ամենայն հավանականությամբ, միասին են ծնվել և կարող են լինել մեկ ավելի մեծ գիսաստղի երկու բեկոր, որը քայքայվել է անհայտ օբյեկտի հետ բախումից հետո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան