Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները սկսել են քննարկել Ալյասկա տանող ուղիղ թունելի կառուցման հարցը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները սկսել են քննարկել Ալյասկա տանող ուղիղ թունելի կառուցման հարցը։ Այս մասին նա գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Սկսվում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև թունելի վերաբերյալ քննարկումները», - ասել է Դմիտրիևը։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ալյասկայի միջև թունելի գաղափարը «հետաքրքիր» է անվանել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան