Չինաստանի նախագահ Սի Ծինփինը աշխատանքից ազատել է ինը բարձրաստիճան զինվորականի
Աշխարհ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախագահ Սի Ծինփինը աշխատանքից ազատել է ինը բարձրաստիճան զինվորականի, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակին։
«Չինաստանը ազատել է իր երկրորդ ամենաբարձրաստիճան գեներալին և ութ այլ բարձրաստիճան զինվորական հրամանատարի, քանի որ առաջնորդ Սի Ծինփինը ուժեղացնում է պայքարը զինված ուժերում կոռուպցիայի և անհավատարմության դեմ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակման համաձայն, երկրի ամենաազդեցիկ գեներալներից մեկը՝ Հե Վեյդոնգը, ազատվածների թվում է։ Նրա ազատման պատճառը «լուրջ կարգապահական խախտումներն ու լիազորությունների չարաշահումն է։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր