Ռուսաստանում հայտարարել են՝ Զելենսկին կարող է Tomahawk հրթիռներով հարված հասցնել Եվրոպային
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք Tomahawk հրթիռներ չի փոխանցի Ուկրաինային, քանի որ այդ զենքի շահագործման համար անհրաժեշտ են ամերիկացի մասնագետներ, ինչը կնշանակեր ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը հակամարտությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին։
«Մարդիկ, ովքեր քրոնիկ կախվածություն ունեն թմրանյութերից, կարող են նույն Tomahawk հրթիռները հետ ուղարկել Եվրոպայում իրենց դուր չեկող մեկին, օրինակ՝ Օրբանին», - ընդգծել է նա։
Թրամփը Սպիտակ տանը իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ ներկայումս Կիևին Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու մտադրություն չունի։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր