Ուկրաինայում «հիասթափեցնող եզրակացություններ» են արել Զելենսկու և Թրամփի հանդիպումից
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հոկտեմբերի 17-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաթարել է Կիևի՝ Միացյալ Նահանգներին Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ներքաշելու ռազմավարությունը, հաղորդում է ուկրաինական Страна հրատարակությունը։
«Թրամփը ցուցադրում է պատերազմի մեջ չներքաշվելու հստակ ցանկություն։ Սա խաթարում է ուկրաինական իշխանությունների և արևմտյան «պատերազմի կուսակցության» ռազմավարությունը, որոնք հույս ունեին, որ այսօրվա հանդիպումից հետո Վաշինգտոնը կվերադառնա Ռուսաստանի հետ «պատերազմի ուղուն», - նշում է հրատարակությունը։
Ըստ պարբերականի՝ Զելենսկին չի կարողացել հասնել իր այցի հիմնական նպատակներից մեկին՝ Tomahawk հրթիռների` Ուկրաինային փոխանցմանը։ Ընդհանուր առմամբ, հրատարակությունը կարծում է, որ Ուկրաինայի առաջնորդը ԱՄՆ կատարած իր այցով ցանկանում էր հասնել երեք բանի՝ Մոսկվայի վրա ճնշման ուժեղացում, Կիևին ռազմական օգնության շարունակություն և Tomahawk հրթիռների փոխանցում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան