Եռակողմ հանդիպում Բուդապեշտում չի լինի․ Թրամփ
Աշխարհ
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ հանդիպում Բուդապեշտում չի լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքերն է փոխանցում RBC-ն։
«Դա կլինի երկկողմ հանդիպում, բայց Զելենսկին կապի մեջ կլինի», - հայտարարել Է Թրամփը: Նրա խոսքով՝ Պուտինն ու Զելենսկին «միմյանց դուր չեն գալիս», սակայն ռազմական գործողությունները կհաջողվի դադարեցնել, և խաղաղությունը կլինի «նույնքան երկարատև, որքան Մերձավոր Արևելքում»։
«Այն ամենը, ինչ պետք է անել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին՝ մի քիչ լեզու գտնելն է», - վստահ է ԱՄՆ նախագահը: Միևնույն ժամանակ, Թրամփը ընդգծել է, որ ինքը, Պուտինը և Զելենսկին պետք է ընդհանուր գագաթնաժողով անցկացնեն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան