ԵՄ-ում Պուտին-Թրամփ հանդիպումը Բուդապեշտում նկարագրել են երկու բառով
Վերլուծական
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Բուդապեշտում «քաղաքական մղձավանջ» կդառնա Եվրամիության համար: Այս մասին գրում է El País-ը՝ վկայակոչելով Եվրամիության պաշտոնյաներին։
«Մասնավոր կարգով մի քանի աղբյուրներ խոսում են Միության համար «քաղաքական մղձավանջի» մասին», - նշել է պարբերականը: Բացի այդ, Բուդապեշտում գագաթնաժողովի անցկացումը Եվրամիությունում նվեր են համարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից:
Հաջորդ տարի երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և կարևոր միջազգային հանդիպման կազմակերպումը կարող է մեծացնել հունգարացի առաջնորդի ժողովրդականությունը, որն իր հերթին լարված հարաբերությունների մեջ է ԵՄ ղեկավարության հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան