Բացահայտվել է Պուտինի և Թրամփի առանձնազրույցի հանդիպման հավանականությունը
Վերլուծական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են առանձնազրույց ունենալ Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում: Նման կանխատեսում է արել քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը, նրա խոսքերն է մեջբերում AIF-ը։
Նրա կարծիքով՝ առայժմ դժվար է որոշել հանդիպման ձևաչափը, քանի որ սպասվող զրույցի ստույգ ֆակտուրան բացահայտված չէ։« Սակայն այժմ կարելի է ասել, որ չի բացառվում հանդիսավոր մասը և դրան հաջորդած Պուտինի և Թրամփի առանձնազրույցը», - հստակեցրել է փորձագետը։
Ինչպես ընդգծել է Բլոխինը, երկու կողմերը հետաքրքրված են առաջիկա բանակցություններով, իսկ դրանց կենտրոնական թեման կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը: «Նախագահների հանդիպման հարթակ կարող է լինել Հունգարիայի մայրաքաղաքի ինչ-որ նորաձև հյուրանոց», - ենթադրել է քաղաքագետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան