«Հրապարակ». «Բանգլադեշի Համիկին» 3-7 տարի ազատազրկում է սպառնում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Բանգլադեշի Համիկի»՝ Աշոտ Ավետիսյանի գործով նշանակված փորձաքննությունն ավարտվել է և եզրակացությունն ուղարկվել է գործը քննող Արաբկիրի քննչական բաժին: Ըստ այդ եզրակացության, Համիկից տուժած անձի՝ Գարիկի առողջությանը ծանր վնաս է հասցվել, որը փորձագետների կողմից գնահատվել է որպես «կյանքի համար վտանգ սպառնացող»: Դա նշանակում է, որ նախապես առաջադրված «խուլիգանություն» մեղադրանքը կփոխարինվի առավել ծանր՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով՝ ՀՀ Քրօր.-ի 112 հոդվածով, որի առաջին մասը 3-7 տարի ազատազրկում է նախատեսում: Հիշեցնենք, որ «Բանգլադեշի Համիկը» ոչ միայն հայտնի հեղինակություն է, այլև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի զինակիցը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ