Ֆրանսիայում Զելենսկուն անվանել են «ուկրաինացի մարդակեր»
Աշխարհ
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ստիպված կլինի գնալ Ռուսաստանի հետ բանակցությունների` Սպիտակ տանը Կիևի համար անարդյունք անցած հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն, փոխանցում է Lenta-ն։
Հոկտեմբերի 17-ին Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ամերիկացի առաջնորդը հրաժարվել է Կիևին փոխանցել Tomahawk հրթիռները։
Ֆիլիպոն հայտարարել է, որ Զելենսկին Թրամփի հետ շփվելուց հետո «ապշած և ամբողջովին տարակուսած» տեսք ուներ։ Քանի որ նա չի կարողացել հասնել իր ուզածին։
«Ուկրաինացի մարդակերի համար մնում է միայն խաղաղ բանակցությունների գնալ», - հավելել Է ֆրանսիացի քաղաքական գործիչը: Նա դրական գնահատական է տվել իրադարձությունների նման զարգացմանը և հույս հայտնել, որ դա թույլ կտա մոտեցնել խաղաղության սկիզբը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան