Ֆրանսիացի քաղաքական գործիչը հորդորում է Զելենսկուն բանակցել Ռուսաստանի հետ
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ՝ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ անհաջող հանդիպումից հետո։ Ֆիլիպոյի խոսքով՝ Թրամփը հրաժարվել է Կիևին տրամադրել Tomahawk հրթիռներ, ինչից հետո Զելենսկին, ըստ նրա, «շփոթված և ընկճված» է երևացել։
Ֆրանսիացի քաղաքական գործիչը վստահ է, որ նման իրավիճակում Ուկրաինայի առաջնորդին այլընտրանք չի մնում, քան գնալ խաղաղ բանակցությունների։ Նա դրական է գնահատել այդ հնարավորությունը՝ ընդգծելով, որ դա կարող է մոտեցնել խաղաղությանը և ավարտին հասցնել պատերազմի փուլը։
Ավելի վաղ իսպանական El País պարբերականն էլ էր հայտնել, որ Զելենսկու այցը ԱՄՆ գնահատվել է որպես ձախողված․ ըստ պարբերականի՝ Թրամփի դիրքորոշումը կրկին փոխվել է՝ «թեքվելով դեպի Մոսկվան»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)