ՀԱՄԱՍ-ը չի երաշխավորել զինաթափումը՝ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակում
Համաշխարհային Մամուլ
ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ Նազզալը հայտարարել է, որ կազմակերպությունը չի կարող երաշխավորել զինաթափումը, որը նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության ծրագրում։ «Չեմ կարող պատասխանել՝ այո՞, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված է նախագծի բնույթից։ Ինչ է նշանակում զինաթափման նախագիծը, և ում պետք է հանձնվի զենքը», — ասել է Նազզալը՝ նշելով, որ զենքը ՀԱՄԱՍ-ին անհրաժեշտ է Գազայի անվտանգության վերահսկման համար անցումային փուլում։
Նրա խոսքով՝ զինաթափման հարցը վերաբերում է ոչ միայն ՀԱՄԱՍ-ին, այլև մյուս պաղեստինյան զինված խմբավորումներին, ուստի ընդհանուր դիրքորոշման ձևավորման համար անհրաժեշտ է ավելի լայն քննարկում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է «վերջնականապես ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը», եթե այն չկատարի հրադադարի պայմանները և շարունակի բռնությունը խաղաղության համաձայնագրի խախտմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան