Յեմենի ափերի մոտ պայթյունից հետո տանկերը ուղարկել է օգնության ազդանշան
Համաշխարհային Մամուլ
Կամերունի դրոշի ներքո ընթացող նավը օգնության ազդանշան է ուղարկել Յեմենի ափերի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ծովային անվտանգության հարցերով զբաղվող Ambrey ընկերությանը։
Ըստ հաղորդման՝ պայթյունը տեղի է ունեցել նավի տախտակամածին, ինչից հետո անձնակազմը հայտնել է, որ պատրաստվում է լքել նավը։ Տարածքում սկսվել է որոնողափրկարարական գործողություն։
Միջադեպի փաստը հաստատել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը։ Հաղորդվում է, որ տանկերը հարվածվել է արկով, ինչից հետո բռնկվել է հրդեհ։ Նշենք, որ սեպտեմբերի 29-ին ևս հաղորդվել էր Յեմենի Ադենի նավահանգստի մոտ նավի վրա հարձակման մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան