Թուրքիայում հայտնաբերվել է «Ուտրո Դագեստանա» Telegram-ալիքի հիմնադիրի դին
Թուրքիա
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հայտնաբերվել է ռուսական «Утро Дагестана» Telegram-ալիքի հիմնադիր Աբաքար Աբաքարովի դին։ Ինչպես հաղորդում է տեղական HaksozHaber-ը, տղամարդուն մահացած վիճակում գտել է մաքրուհին՝ վարձակալվող վիլլայում, որը գտնվում է Էյուպսուլթան շրջանում։
Ոստիկաններն ու բժիշկները հայտնաբերումից հետո արձանագրել են, որ Աբաքարովը սպանվել է դանակի հարվածներից․ նրա մարմինը գտնվել է հատակին՝ արյան լճի մեջ։ Դիակը տեղափոխվել է Դատաբժշկական ինստիտուտ՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար։
Քննչական մարմինները, ուսումնասիրելով տեսախցիկների գրառումները, պարզել են, որ հոկտեմբերի 7-ին անհայտ տղամարդ է այցելել Աբաքարովի հետ միասին, իսկ նույն օրը երեկոյան լքել է շենքը՝ երկու պայուսակով։ Նրա ինքնությունը պարզելու և սպանության հանգամանքները բացահայտելու համար Ստամբուլի ոստիկանությունը սկսել է քննություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան