«Miss Grand International 2025» գեղեցկության մրցույթում հաղթել է ֆիլիպինցի գեղեցկուհին (տեսանյութ, լուսանկար)
Տեսանյութեր
Բանգկոկում հոկտեմբերի 18-ի երեկոյան կայացած «Miss Grand International 2025» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլում թագը նվաճել է 31–ամյա ֆիլիպինցի գեղեցկուհի Էմմա Տիգլաոն։
Գեղեցկության նոր թագուհին իր հայրենիքում՝ Ֆիլիպիններում, հայտնի մոդել և հաղորդավարուհի է: Նա գեղեցկության մրցույթներին մասնակցում է 2012 թվականից, իսկ 2019 թվականի «Miss Intercontinental» մրցույթում ընդգրկվել է լավագույն 20-յակում:
Էմմա Տիգլաոյի թագադրումը նաև նշանակում է, որ այս երկրի ներկայացուցիչը երկրորդ տարին անընդմեջ նվաճում է ««Miss Grand International 2025» տիտղոսը:
Այս տարի երկրորդ տեղը գրավել է Իսպանիայի ներկայացուցիչը, 3-րդ տեղը՝ Գանայինը, իսկ 4-րդ տեղը զբաղեցրել է Վենեսուելան ներկայացնեղ գեղեցկուհին:
Նշենք, որ Հայաստանը մրցույթին ներկայացրել է 22–ամյա Լիլիա Գզրարյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ