Լուվրի թանգարանը կողոպուտի է ենթարկվել (տեսանյութ)
ՏեսանյութերՖրանսիայում գտնվող Լուվրի թանգարանը կողոպուտի է ենթարկվել, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ թանգարանը բացելու ժամանակ։ Թանգարանն այս պահին այցելուների համար փակ է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։
Գողերը, ենթադրաբար, թանգարան են մտել Սեն գետի կողմից, բեռնատար վերելակով բարձրացել են, կոտրել պատուհանները և մտել հավաքածուն պարունակող սենյակ։ Զինված անձինք, նախնական տեղեկություններով, գողացել են Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից զարդեր՝ վզնոց, կրծքազարդ և թագ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)