«Ամո´թ, ամո´թ». Գյումրու քաղաքապետարանի առջև լարված իրավիճակ է (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանները փակել են Գյումրու քաղաքապետարանի մուտքը: Աշխատակիցներից մեկի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ կարող են շենքից դուրս գալ, բայց հետո ներս մտնել չեն կարող:
Քաղաքապետարանի բակում հավաքվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները, տեղակայված են ոստիկանական ուժեր:
Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանն այս պահին գտնվում է Գյումրու քաղաքապետարանում։ 6–րդ վարչությունը ներխուժել է քաղաքապետարան Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում, բայց քաղաքապետին դեռ չեն տարել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)