Թրամփը հայհոյել է Զելենսկուն․ Reuters
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն ակնարկել է, որ Ուկրաինան կպարալիզացվի և կոչնչացվի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ուղերձն այսպիսին էր. ձեր երկիրը կպարալիզացվի և կոչնչացվի, եթե Ուկրաինան գործարք չկնքի Ռուսաստանի հետ», - հայտարարել է պարբերականի զրուցակիցը: Միևնույն ժամանակ, մեկ այլ աղբյուր հերքել է տվյալներն այն մասին, որ ԱՄՆ առաջնորդը կանխատեսել է Ուկրաինայի ոչնչացումը:
Չնայած հակասական տեղեկատվությանը, երկու զրուցակիցներն էլ համաձայնել են, որ Թրամփը Զելենսկու հետ զրույցի ընթացքում մի քանի անգամ դիմել է հայհոյանքների:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան