ԱՄՆ փոխնախագահի ավտոշարասյան վրա արկ է պայթել (տեսանյութ)
Տեսանյութեր
Կալիֆորնիայի նահանգում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյան վրա վաղաժամ պայթել է 155 միլիմետրանոց արկը: Այս մասին հայտնում է Axios-ը։
«Սան Դիեգոյի շրջանի ծայրամասում գտնվող ռազմաբազայում ցուցադրական մարտական հրաձգության ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում, ոչ ոք չի տուժել։ Վնասվել է պարեկային ծառայության ավտոմեքենան», - ասված է հաղորդագրության մեջ: Միջադեպից հետո լրացուցիչ մարտական արկերի արձակումը չեղարկվել է։
Ընդ որում, վարժանքներն անցկացվել են Լոս Անջելեսը և Սան Դիեգոն միացնող Interstate-5 բանուկ ավտոմայրուղու անմիջական հարևանությամբ: Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քննադատել է մայրուղու մոտ նման զորավարժություններ անցկացնելու գաղափարը։ «Հաջորդ անգամ փոխնախագահին ու Սպիտակ տանը արժեր ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերել և մարդկանց կյանքը վտանգի չենթարկել հանուն ուժի կասկածելի ցույցերի», - հայտարարել է նահանգապետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)