Ինչ խորհուրդ են տվել Զելենսկուն ԱՄՆ-ում․ Politico
Վերլուծական
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները, որոնք աջակցում են Կիևին, կոչ էին արել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն չեղարկել այցը Վաշինգտոն: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Հանրապետական դաշնակիցները Զելենսկուն կոչ էին անում չեղարկել ուղևորությունը՝ պնդելով, որ այն ժամանակավրեպ էր, քանի որ Վաշինգտոնը կլանված էր շաթդաունի կողմից», - ասվում է հրապարակման մեջ: Պարբերականի զրուցակցի տվյալներով՝ հանդիպումն ինքնին «վատ չէր», սակայն այն կազմակերպվել էր ոչ ճիշտ ժամանակին և լի էր մեծ սպասումներով:
Ուկրաինայի կողմնակիցներից Հանրապետականները նաև նշել են, որ Սպիտակ տունն այդ պահին ավելի շատ կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի վրա: Նրանք նաև խորհուրդ են տվել Զելենսկու թիմին առաջնահերթություն չտալ Tomahawk հրթիռների մատակարարմանը, հատկապես Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան