Թրամփը մտածում է թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների մասին․ Reuters
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ քննարկել է անվտանգության երաշխիքները ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Թրամփը մտածում է թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների մասին», - նշել Է գործակալությունը՝ վկայակոչելով անանուն մնալ ցանկացող զրուցակիցներին։
Ավելի վաղ Financial Times թերթը գրել էր, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Ըստ նրա տեղեկատվության՝ նա կոչ է արել ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել Ռուսաստանի պայմանները և գործարք կնքել, հակառակ դեպքում նրան սպառնում է ոչնչացում: Աղբյուրները նշել են, որ նախագահների հանդիպումը մեկ անգամ չէ, որ վերածվել է փոխհրաձգության, ընդ որում՝ Թրամփն անընդհատ հայհոյել է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան