Գերմանիան ԱՄՆ-ից ևս 15 F-35 կործանիչ կգնի
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ 15 ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ, հաղորդում է գերմանական Der Spiegel ամսագիրը։
Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրված 15 կործանիչների արժեքը կկազմի մոտավորապես 2,5 միլիարդ եվրո (2,9 միլիարդ դոլար)։
Բունդեսվերը ներկայումս պատվիրել է այս կործանիչի 35 մոդել, որոնցից առաջինը նախատեսվում է շահագործման հանձնել 2027 թվականին։ F-35-ը կփոխարինի հնացած Tornado կործանիչներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն