Թուրքիայում մեկնաբանել են Պուտինի և Թրամփի՝ Հունգարիայում հնարավոր հանդիպումը
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Հունգարիայում հնարավոր հանդիպումը ազդանշան կուղարկի Եվրոպային, գրում է թուրքական Sabah թերթի սյունակագիր Նեբի Միշը։
Ըստ Միշի՝ Պուտինի և Թրամփի միջև հավանական հանդիպումը ցույց կտա, որ Ռուսաստանի լիակատար մեկուսացումը անհնար է։ Ավելին, Պուտինի հնարավոր այցը Բուդապեշտ ցույց կտա, որ նա հրաժարվում է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումը և անտեսում է ԵՄ օդային տարածքում ռուսական ինքնաթիռների արգելքը։
«Թրամփը քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։ Զելենսկու և Թրամփի միջև ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի պահանջները չեն բավարարվել։ Թրամփը կարծում է, որ կրկին համոզել է Պուտինին վերադառնալ բանակցային գործընթացին», - կիսվել է հեղինակը։
Նա հավելել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը կարող է խափանել բանակցային գործընթացը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան